«Մենք թույլ չենք տա, որ Իրանը ոչնչացնի Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողներին հավաստիացրել է, որ թույլ չի տա Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը։
«Օրերս ես արդեն ասել եմ այդ մասին․ թող նրանք (Իրանը - խմբ.) հրթիռով հարվածեն Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին... Մենք թույլ չենք տա դա։ Մենք կպաշտպանենք մեր քաղաքները։ Մենք կպաշտպանենք մեր երկիրը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - ասել է Թրամփը Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ
Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում երկու խոշոր քաղաքները կարող են ոչնչացվել, սակայն դա անվանել էր «փոքր գին» պատերազմի ավարտի համար, որը, նրա խոսքով, առանց այդ էլ գրեթե ավարտված է։ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգն ավելի ուշ բացատրել է Թրամփի խոսքերը՝ հայտարարելով, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացման մասին խոսելիս նա նկատի ուներ, թե իբր այդ քաղաքները կարող էին ենթարկվել հարձակման, եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ չսկսեր Իրանի դեմ։

«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան
3802:24
«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
7500:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
17800:31
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
8800:24
ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
18300:19
«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
131Երեկ, 17:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
136Երեկ, 17:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
214Երեկ, 17:25