«Իրանն առաջարկում է «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել»․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու համար: Նրա խոսքով՝ Իրանն իրեն դիտարկում է որպես տարածաշրջանի փոխկապակցված աշխարհագրության բնական մաս, և այդ կապն ունի ոչ միայն աշխարհագրական բնույթ, այլև արմատավորված է պատմության, մշակույթի և ժողովուրդների միջև շփումների մեջ:
Նա հավելել է, որ այս ձևաչափը թույլ կտա զարգացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարանցումը, էներգետիկան, առևտուրը, օգտակար հանածոների արդյունահանումը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային ռեսուրսները և շրջակա միջավայրի պաշտպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական ու մշակութային կապերը։
«Այսօր տարածաշրջանը, առավել քան երբևէ, իրական բազմակողմ համագործակցության կարիք ունի։ Այս կարևոր և ռազմավարական տարածաշրջանի երկրները պետք է առանցքային դերակատարներ լինեն բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»,- հայտարարել է Իրանի նախագահը։

«Բոլորը հավասար են, բայց աթոռով հարվածող խոզերը ավելի՛ հավասար են». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
38Երեկ, 23:18
«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
94Երեկ, 22:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
22Երեկ, 21:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
71Երեկ, 18:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
87Երեկ, 17:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
85Երեկ, 17:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
88Երեկ, 17:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
74Երեկ, 17:18