Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը Եվրոմիության երկրներին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Այս մասին հաղորդվում է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ նա հանդես է եկել ԵՄ ամբողջ տարածքում վիզային ավելի խիստ ու միասնական քաղաքականության օգտին։
«Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ներխուժումը, Ռուսաստանի քաղաքացիներին չպետք է զբոսաշրջային վիզաներ տրվեն։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է արդեն հինգերորդ տարին։ Սխալ է, որ ռուսները կարող են մեկնել Եվրոպա՝ վայելելու այստեղի կենսակերպն ու ազատությունները, այն դեպքում, երբ նրանց երկիրը ռմբակոծում է ուկրաինացիների տները»,- ասել է Վալտոնենը։
Eurostat-ի տվյալների համաձայն՝ չնայած սահմանափակումներին՝ 2025 թվականին Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 10,2%-ով՝ հասնելով 620 հազարի։ Դրանցից 478 հազարը եղել են զբոսաշրջային վիզաներ, իսկ մնացածը տրամադրվել են ընտանիքի վերամիավորման և ուղևորությունների այլ նպատակներով։

«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել (տեսանյութ)
131Երեկ, 21:48
«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
290Երեկ, 13:42
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
178Երեկ, 12:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
160Երեկ, 11:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
270Երեկ, 11:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
126Երեկ, 09:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
122Երեկ, 09:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
188Երեկ, 03:06