Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համագործակցության ընդլայնումը արտակարգ իրավիճակներում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ Քամալադին Հեյդարովը հանդիպել է Բաքու այցելած՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Քամալադին Հեյդարովը նշել է արտակարգ իրավիճակների կառավարման համապատասխան գերատեսչությունների միջև կապերի ընդլայնման կարևորությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում։ Նա հյուրին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և խոսել երկու գերատեսչությունների միջև համագործակցության առավելությունների մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվության և փորձի փոխանակումը, տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքելու օպերատիվ համակարգումը և այլ։ Նախարարը վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը և կայացած քննարկումները խթան կհանդիսանան կապերի հետագա զարգացման համար։
Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին, իր հերթին, ընդգծել է երկրում տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության բարձր գնահատականը։ Հյուրը քննարկել է արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում երկու գործակալությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները և նշել այցի կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման համար։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
8511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
17611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
8510:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9809:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9109:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10209:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8808:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14800:54