«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան

Ինչո՞ւ է արգելվում, որ Երևան մտնեն մարզերից եկող բոլոր տրանսպորտները՝ և՛ հանրային, և՛ անձնական․ «Ֆակտոր»-ի հետ զրույցում ի պատասխան այս հարցի՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց․ «Հարցը միգուցե ծնվել է Երևանի քաղաքապետի խոսքից, որը գուցե ավելի կտրուկ էր, քան արժեր, երբ ավագանու նախորդ նիստում ասաց՝ հաշվի առնելով այն, որ Երևանի շարժը բաղկացած չէ միայն երևանցիների տեղաշարժից, այլ նաև մարզերից ներհոսք ենք ունենում, և պետք է գնանք նրան, որ մարդիկ գան, որոշակի կետում իրենց մեքենաները թողնեն, այսինքն՝ քաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, այնտեղ պետք է կայանեն, որից հետո հանրային տրանսպորտով երթևեկեն։ Շատերի մոտ ընկալվեց, որ դա պետք է լինի վաղվանից, բայց դա թյուրըմբռնում է եղել, ոչ թե վաղվանից պետք է լինի, այլ դա մեր ռազմավարական նպատակն է»։
«Քաղաքային իշխանությունը լուծում է ոչ թե խնդիր, որ առհասարակ խցանումներ չլիեն, այլ լուծվում է մեկ այլ խնդիր՝ շարժունակության խնդիրը, այսինքն՝ ասում են՝ սիրելի՛ քաղաքացի, եթե դու ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, դու պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ միգուցե անհատական շարժունակության միջոցները՝ հեծանիվները, ինքնագլորները և այլն։ Անհատական մարդատար մեքենաների շարժունակության տեսանկյունից լավ վիճակ չէ աշխարհի ոչ մի գերծանրաբեռնված մեգապոլիսում»,- հավելեց Գրիգորյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ է կոչ հնչում, թե ձեր մեքենաներով մի՛ գնացեք աշխատանքի, գնացե՛ք հանրային տրանսպորտով, բայց կա նաև գերծանրաբեռնվածություն հանրային տրանսպորտի ներսում, Գրիգորյանը նշեց․ «Ինչ որ դուք ասում եք՝ մի քաղաքացու դեպքում ճիշտ է, մեկ այլ քաղաքացու դեպքում՝ սխալ»։

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2500:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
3300:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
3300:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
10600:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
50Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
52Երեկ, 23:30
ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
65Երեկ, 21:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
72Երեկ, 20:30