Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման

South Side Compton Crips-ի նախկին ավազակախմբի առաջնորդ Դուեյն «Քիֆ Դ» Դեյվիսը դատապարտվել է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու համար: Associated Press-ի փոխանցմամբ՝ նա դատապարտվել է 40 տարվա ազատազրկման:
63-ամյա Դեյվիսը մեղավոր է ճանաչվել հրազենով առաջին աստիճանի սպանության մեջ: Հանցագործությունը կատարվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ի գիշերը: Մեղադրող Մարկ ԴիՋակոմոն հայտարարել է, որ անկախ դատարանի կողմից նշանակված պատժից, Դեյվիսը «երաշխավորված կմահանա» բանտում:
Մեղադրանքների մեծ մասը հիմնված էր «Քիֆ Դ»-ի ցուցմունքների և հուշագրության վրա, որը նա հրապարակել է 2019 թվականին: ԴիՋակոմոն պնդել է, որ Դեյվիսը փորձել է շահույթ ստանալ սպանությունից: «Իմ կարծիքով, նա արժանի է հնարավոր առավելագույն պատժին», - ասել է մեղադրողը:
Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ Դեյվիսը գործել է վրեժխնդրությունից դրդված: Դատախազների խոսքով՝ նա հանել է .40 տրամաչափի ատրճանակ և այն տվել Սաութսայդ Քրիփս-Բուրիս փողոցի ավազակախմբի մյուս անդամներին, երբ նրանք Cadillac-ով էին երթևեկում։ Մեղադրանքները ծագել են Դեյվիսի զարմիկի՝ Օռլանդո Անդերսոնի MGM Grand խաղատանը ծեծի ենթարկվելուց, որին մասնակցել են Շաքուրը, Death Row Records-ի ղեկավար Մարիոն «Սուջ» Նայթը և «Մաֆիոզ Պիրու» ավազակախմբի անդամները։
Դեյվիսն իր մեղքը չի ընդունել։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
2402:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6100:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
8000:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
74Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
176Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
83Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
66Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
73Երեկ, 22:36