Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սադրիչ դիրքորոշում ունեցող ԵՄ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ չէ»․ Պեսկով

«Սադրիչ դիրքորոշում ունեցող ԵՄ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ չէ»․ Պեսկով
81
Այսօր, 16:25

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն նախատեսում Եվրոմիության մասնակցությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առավել ևս, որ մեզ դեռ հայտնի չէ, որ Եվրոմիությունը ինչ-որ խաղաղապահ դիրքորոշում ունի։ Եվրոմիությունը հանդես է գալիս սադրիչ դիրքորոշմամբ, որն ուղղված է պատերազմի հետագա բորբոքմանն ու շարունակմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն», - ասել է նա «Вести»-ին։

Ավելի վաղ Euronews-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրոմիությունը պատվիրակություն է պատրաստում Ռուսաստանի հետ բանակցությունների համար, որը կգործի Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերահսկողությամբ՝ «Կիևին կապիտուլյացիայից փրկելու» նպատակով։ Աղբյուրների տեղեկություններով՝ ֆոն դեր Լայենը մտադիր չէ այդ նախաձեռնությունը վստահել ԵՄ անդամ երկրներին կամ նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Նա պահանջում է, որ պատվիրակությունը գլխավորի իր աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը։