Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ողջունում եմ ՔՊ խմբակցության պատգամավորների գործողությունները․ աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա»․ Նիկոլ Փաշինյան

«Ողջունում եմ ՔՊ խմբակցության պատգամավորների գործողությունները․ աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա»․ Նիկոլ Փաշինյան
44
Այսօր, 13:48

«Չի՞ ստացվում, որ ձեր ֆեյսբուքյան գրառմամբ կանաչ լույս եք վառում, ըստ ձեզ՝ նորմա՞լ է իրավիճակն ԱԺ-ում»։ Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ վերոնշյալ հարցին նշեց․ «Ընդհանրապես դատապարտում եմ բռնությանը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։

«Այն ժամանակ, երբ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց և ի հեճուկս հորդորների, կոչերի, խնդրանքների՝ ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է։

Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, և, այո՛, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա»։

«Ողջունում եմ ՔՊ խմբակցության պատգամավորների գործողությունները․ աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա»․ Նիկոլ Փաշինյան