Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Մադրիդում գնացքների բախումից հետո անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով

Մադրիդում գնացքների բախումից հետո անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով
109
Այսօր, 12:49

Տոլեդո նահանգում երկու գնացքների բախման պատճառով Մադրիդում անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։ Այս մասին հայտնում է EFE-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ նախօրեին տրանսպորտի նախարարության շենքի մոտ հավաքվել էր ավելի քան 1000 մարդ՝ պահանջելով տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը։ Նրանք նաև կոչ են արել վարչապետ Պեդրո Սանչեսին հեռանալ պաշտոնից։ Ակցիան կազմակերպել են ծայրահեղ աջ խմբավորումները։ Մասնակիցների մի մասի դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ապա ցրել հանրահավաքը։

Նշենք, որ Մադրիդ–Սևիլիա երթուղով ընթացող երկու մարդատար գնացքները բախվել են երեկ առավոտյան՝ Տոլեդո նահանգի Ուրդա բնակավայրի մոտ՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում։ Գնացքներում եղել է ավելի քան 540 ուղևոր, իսկ գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 68 մարդ։ Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն վթարի պատճառ է համարել համակարգիչների աշխատանքի խափանումը, որի հետևանքով անջատվել է անվտանգության համակարգը։

Մադրիդում գնացքների բախումից հետո անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով