Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը
43
Այսօր, 13:12

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը նշեց, որ Հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածով Կառավարությանը տրված է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները հաստատելու լիազորություն։

Փորձնական ծրագիրն առաջարկվում է իրականացնել հրուշակեղենի կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար։ Ծրագրի իրականացման լիազոր մարմինը ՊԵԿ-ն է։