«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մեկը 2018թ․ մայիսի 8-ին գրեր, կանխատեսեր, թե 2026 թվականին ինչ վիճակում է հայտնվելու Հայաստանը, նրան չարագուշակ խելագար կհամարեին։ Հիմա ունենք, այն, ինչ ունենք, և գնալով վիճակն ավելի վատթար է դառնում։ Ֆուտբոլի թիմը պարտություններ է կրում, մարզիչը հրաժարական է տալիս, կամ՝ հեռացնում են։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը չեն ցանկանում քաղաքական պատասխանատվություն կրել պարտությունների, զիջումների, բոլոր ձախողումների համար, հեռանալ։ Նրանք խաղաղության փուչիկը ծախում են հանրությանը։ Չեն ցանկանում հեռանալ, քանզի իշխանություն լինելը, պետբյուջեն, վարկերը մսխելը հաճելի է, իսկ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն։ Տեսե՞լ եք՝ Հայաստանում ամուսնանալու տարիքի ինչքա՜ն շատ երիտասարդներ, աղջիկներ կան, որոնք չեն ամուսնանում, որովհետև վախենում են անհեռանկար, մշուշոտ ապագայով երկրում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։ Բնակչության մի զգալի մասն էլ ապրում է Վարդավառին զոհաբերվող գառան պես՝ սպասվող դաժան իրողություններից անտեղյակ ու անտարբեր»։

«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
2300:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
3700:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
6700:31
«Մի՛ մոլորեցրեք ժողովրդին գոյություն չունեցող «սառեցման» մասին հայտարարություններով»․ Շահեն Հարությունյան
4500:18
«Երևանի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում»․ Գևորգ Ստեփանյան
5100:12
«Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»․ Իրինա Յոլյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48
«Ինչո՞ւ գեթ մի անգամ չէր ասում, թե ա՛յ թագավոր ախպեր, էս ի՞նչ հակապետական տեքստ եք ընդունել»․ Արգիշտի Կիվիրյան
61Երեկ, 23:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բահրեյնի Թագավորություն (տեսանյութ)
62Երեկ, 23:06