Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը

Եվրոհանձնաժողովը հաստատել է ԵՄ խորհրդի առաջարկը՝ հավանություն տալ Ուկրաինային 2027 թվականի համար 45 մլրդ եվրոյի չափով վարկի մնացած մասի տրամադրմանը։
«Այս առաջարկով մենք Ուկրաինային ապահովում ենք անհրաժեշտ կանխատեսելիություն և օգնում ենք պահպանել կարևորագույն պետական ծառայությունների աշխատանքը։ Մեր դաշնակիցների հետ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա», - հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոհանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ներկայացրած ֆինանսավորման ռազմավարությունը դրական գնահատելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին ընդունված՝ ԵՄ խորհրդի որոշման նախագծով նախատեսվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկի մնացած 45 միլիարդ եվրոն։
«Միջոցները կուղղվեն բյուջետային աջակցությանը (մինչև 13,3 միլիարդ եվրո) և Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական ներուժի զարգացմանը (31,7 միլիարդ եվրո)։ Բյուջետային աջակցության տրամադրումը պայմանավորված կլինի օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական կայունությանը վերաբերող խիստ չափանիշների կատարմամբ», - ասվում է փաստաթղթում։
Ուկրաինային 2027 թվականի համար նախատեսված այս օգնությունը հաստատելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկն այնուհետև կներկայացվի ԵՄ խորհրդին՝ վերջնական հաստատման համար։

«Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է»․ Լևոն Զուրաբյան
1011:36
«Այսքան աղմուկ՝ ալիևյան պահանջը փաթեթավորելու համար»․ Քրիստինե Վարդանյան
2911:24
«Հույս ունեմ՝ ընդդիմությունը ետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի՝ իր կարգավիճակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4211:18
«Ընդդիմությանն արված առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4311:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3111:06
«Նոր Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն ստորագրելու ենք խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք անշրջելի խաղաղություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:06
«Մեր նպատակը՝ Հայաստանը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4911:00
«Երբեք չտրվեք գայթակղությանը՝ մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5510:54