Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»․ Իրինա Յոլյան

«Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»․ Իրինա Յոլյան
58
Երեկ, 23:48

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախօրեին ԱԺ-ում իր ելույթի տեսանյութը և կից գրել է․ «Ասում են՝ իմ ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանք նեղվել են և պատրաստվում են ինձ դատի տալ։
Իմ ելույթում խոսել եմ համակարգային կոռուպցիայի մասին։ Սովորաբար, առանձին անձանց չեմ անդրադառնում, որովհետև խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ ձևավորված համակարգի, որտեղ պետական և համայնքային միջոցների տնօրինման գործընթացներում բազմաթիվ հարցեր կան։
Բայց տեղեկացա, որ մի շարք համայնքների ղեկավարներ, նույնպես, որոշել են ինձ դատի տալ։
Ես չէի ցանկանում հերթով անդրադառնալ ձեզ, ձեր հարազատների անուններով հիմնադրված և ձեզ հետ փոխկապակցված ընկերություններին, այդ ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված տենդերներին և դրանց շուրջ առաջացած հարցերին, բայց, եթե դուք ինքներդ եք ստիպում, ապա ստիպված կլինեմ դա անել ավելի մանրամասն՝ անուններով, ընկերություններով, պայմանագրերով և փաստաթղթերով։
Ես պատրաստ եմ իմ յուրաքանչյուր հրապարակային պնդման համար պատասխան տալ։
Փաստերով, եթե ներկայացնեմ, թե ինչպես եք ձեզ հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով դարձել պետական և համայնքային տենդերների հիմնական շահառուներ, պատրա՞ստ եք այդ ճանապարհով ստացված գումարները վերադարձնել պետությանը։
Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»։

Աղբյուրը`   Իրինա Յոլյան