Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն տարածվի». Աննա Գրիգորյան

«Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն տարածվի». Աննա Գրիգորյան
55
Այսօր, 16:00

«Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո, նրա ընտանիքի անդամներից մեկի վերաբերյալ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել. ուզում եմ հասկանալ՝ դա որ կարդացել եք, ձեր մասնագիտական ու տղամարդկային արժանապատվությունը նվաստացած չեք համարե՞լ: Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն ընդհանրապես տարածվի»,- բյուջետային քննարկման ժամանակ, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Դուք պետք է հանրության առաջ պատասխան տաք՝ մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, տարածելու, հատկապես, որ տվյալ դրվագն ընդհանրապես նույնիսկ ապացուցված հանգամանք չէ»,- շարունակեց նա: