«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր անազատության մեջ են «Հայաստան» Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մայր Հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, տնային կալանքի տակ են Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և ուրիշներ։
Նրանք և ազատությունից զրկված ՀՀ տասնյակ քաղաքացիներ, ԵԽԽՎ 2012թ. թիվ 1900 բանաձևով սահմանված չափանիշների համաձայն՝ ամբողջությամբ համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։
Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, ուր շարունակական բռնաճնշումներով հալածանքի են ենթարկվում ազգային ինստիտուտներ, ձերբակալվում, կալանավորվում և քաղաքական հալածանքի են ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
Բուհերից և տասնյակ հաստատություններից աշխատանքից ազատում են կամ հարկադրում են ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ դասախոսներ և աշխատակիցներ»։

«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
4000:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
42Երեկ, 23:42
Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է
91Երեկ, 23:06
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
75Երեկ, 22:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
145Երեկ, 22:37
Collins բառարանն անվանել է 2026 թվականի տարվա բառը
133Երեկ, 22:31
Կայանման ժամանակավոր սահմանափակում՝ Խանջյան փողոցում
71Երեկ, 22:18
«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
79Երեկ, 21:36