Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քնեսեթի ընտրությունների արդյունքները

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 27-ին կայացած Քնեսեթի (միապալատ խորհրդարանի) ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է N12 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրությունների արդյունքների հաստատմանը կողմ է քվեարկել ԿԸՀ ղեկավարության երեք անդամ, երկուսը ձեռնպահ են մնացել։ «Կուսակցություններից ստացված բոլոր դիմումները դիտարկվել են, խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ազնվության վրա, չեն հայտնաբերվել»,- հեռուստաալիքը մեջբերում է հանձնաժողովի հայտարարությունը:
Այսօր ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները պաշտոնապես կներկայացնի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից ոչ մեկը վճռորոշ առավելություն չի ստացել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո առաջին տեղը զբաղեցրել է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը՝ 120 տեղանոց Քնեսեթում ստանալով 27 մանդատ։ Երկրորդ տեղում է հայտնվել առաջատար ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը՝ Գադի Այզենկոտի գլխավորությամբ, որը ստացել է 21 մանդատ։

Դավիթ Սանամյանը նոր պաշտո՞ն է ստացել
613:42
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)
1613:36
«Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է». հայտարարություն
2513:30
«Սամվել Կարապետյանն ասե՞լ է՝ ինչի մասին է այդ գաղտնի պլանը»․ հարց՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
3913:24
«Թրամփը կորցնում է իր անսահմանափակ իշխանությունը»․ Գայանե Աբրահամյան
4513:18
«Որևէ նորմալ երկրում իշխանության հետ համաձայն չլինելու դեպքում մարդուն բռնության չեն ենթարկում». Նաիրի Հոխիկյան
5213:12
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քնեսեթի ընտրությունների արդյունքները
8413:07
«Սպասենք՝ «Ուժեղ Հայաստանն» ու դաշնակցականները գնան, մի երկու բան սովորեցնեն»․ Վահագն Ալեքսանյան
6412:36