«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք խոշոր ռազմական նախագծեր, այդ թվում՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և «Ոսկե նավատորմ» ծրագիրը, կարող են չեղարկվել կամ սառեցվել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից Քոնգրեսում մեծամասնությունը կորցնելուց հետո։ Այս մասին, հղում կատարելով պաշտպանական ոլորտի վերլուծաբաններին, հայտնում է Axios-ը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փորձագետները համակարծիք են, որ 1,5 տրիլիոն դոլարի չափով պաշտպանական բյուջեի հաստատման հեռանկարներն այժմ խիստ անորոշ են, քանի որ այն պարզ մեծամասնությամբ արագ հաստատելու հնարավորությունն այլևս հասանելի չէ։ «Այս բոլոր ծրագրերը վտանգված են։ Ամենայն հավանականությամբ, ռազմական բյուջեի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի»,- Axios-ը մեջբերում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի փորձագետ Թոդ Հարիսոնի խոսքերը։
Բացի այդ, պորտալի տեղեկություններով՝ դեմոկրատների հաղթանակը կարող է հանգեցնել Իրանում իրականացված ռազմական գործողության լայնածավալ հետաքննությունների, ինչպես նաև Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի հնարավոր գործընթացի։
Նշվում է, որ իրավիճակն ավելի է բարդանում նաև Քոնգրեսում հանրապետական առանցքային օրենսդիրների մանդատների կորստի պատճառով։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ։

«Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
3511:24
«ՌԴ-ն, անկախ ԱՄՆ-ի ընտրություններից, պետք է ջախջախի թշնամուն մինչև լիակատար հաղթանակ»․ Մեդվեդև
7611:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:06
Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
12710:55
«Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5810:51
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
6010:48
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
7510:36
«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios
13810:31