Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը

Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը
88
Այսօր, 18:24

Ֆրանսիայի բնակիչները կրկին դուրս են եկել լայնածավալ բողոքի ցույցերի, հայտնում է Le Figaro-ն։ Երկրի ամբողջ տարածքում նախատեսված է 220 բողոքի ակցիա։ Ակնկալվում է 500-700 հազար մասնակցի ներկայություն, որից 40-80 հազարը՝ Փարիզում։

Կրթության նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում գործադուլին միացել է ուսուցիչների 16%-ը, իսկ բուհերի 33%-ի աշխատանքը խաթարվել է։

Օքսիտանիա տարածաշրջանի Տուրնֆեյ համայնքում ցուցարարներն այրել են դպրոցի շենքը։ Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

Լիոնում նույնպես անկարգություններ են տեղի ունեցել։ «Բլեք բլոկ» շարժման շուրջ 500 մասնակիցներ, որոնք կրում էին միանման սև հագուստ և դիմակներով ծածկել էին դեմքերը, կոտրել են աշխատանքի տեղավորման գործակալության ցուցափեղկերը և բախվել ոստիկանության հետ։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայում հասարակական կարգի պահպանման համար ներգրավվել է 70 հազար ոստիկան և ժանդարմ։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի քաղաքներում իշխանությունների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր էին անցկացվել։ Պաշտոնապես դրանք կազմակերպվել էին՝ իշխանությունների ուշադրությունը գների աճի և կրթության ոլորտում առկա խնդիրների վրա հրավիրելու համար։ Սակայն բազմաթիվ դեպքերում ցույցերը վերածվել էին ոստիկանության հետ բախումների։ Համազգային բողոքի ակցիաները շարունակվել էին նաև հոկտեմբերի 24-ին և 31-ին։