Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
154
Այսօր, 12:48

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում Գերագույն ռադան պետք է համապատասխան որոշումներ ընդունի։ Այս մասին Զելենսկին ասել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են, սակայն պատերազմի ժամանակ զինվորի մասնագիտությունն ամենակարևորն է, քանի որ զինվորներն իրենց կյանքն են վտանգում։ Եվ թույլ տալ ընտրություններ անցկացնել՝ միաժամանակ զինվորներին զրկելով քվեարկելու հնարավորությունից, անարդար է: Դա 100 տոկոսով անարդարացի է։ Մենք կարող ենք մտածել առցանց ընտրություններ անցկացնելու մասին։ Դա, հնարավոր է իրատեսական է, սակայն այդ դեպքում խորհրդարանը պետք է լուծում փնտրի և գտնի»։