Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Ղրիմը մնացել է առանց էլեկտրականության թերակղզուց դուրս տեղի ունեցած վթարի պատճառով

Ղրիմը մնացել է առանց էլեկտրականության թերակղզուց դուրս տեղի ունեցած վթարի պատճառով
39
Այսօր, 19:01

Բռնակցված Ղրիմը հոսանքազրկվել է թերակղզու սահմաններից դուրս գտնվող էներգետիկ օբյեկտներում տեղի ունեցած վթարի պատճառով։ Այս մասին հայտնում են «Սևաստոպոլէներգո» և «Ղրիմէներգո» ընկերությունները։
«Սևաստոպոլէներգոն» բնակիչներին հորդորում է անջատել էլեկտրական սարքերը ցանցից՝ մինչև իրավիճակի կարգավորումը։ «Ղրիմյան քամի» թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Սևաստոպոլի Լենինյան շրջանում որոշ ժամանակով էլեկտրամատակարարումը վերականգնվել է, սակայն «լարումը կազմել է ընդամենը 90-100 վոլտ, իսկ մի քանի րոպե անց ընդհանրապես անհետացել է»։
Ալիքն առավոտյան, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել էր Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում, Կրասնոպերեկոպսկում և Կերչի նեղուցի շրջանում հնչած պայթյունների մասին։