Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը

Ֆինլանդիան երկարաձգել է սահմանային անվտանգության մասին օրենքի գործողության ժամկետը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է հինգշաբթի կայացած նիստում, հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև ցամաքային անցակետերը փակ են 2023 թվականի դեկտեմբերի 15-ից։ Ֆիննական իշխանություններն այդ քայլը բացատրել էին երրորդ երկրներից միգրանտներին կազմակերպված կերպով սահմանն անցկացնելու՝ ՌԴ փորձերով։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ առայժմ անցակետերի փակումն օգնում է հաղթահարել անօրինական մուտքի խնդիրը, սակայն երկիրը պետք է պատրաստվի նաև այլ հնարավոր սցենարների։
Նոր փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Օրենքը թույլ է տալիս իշխանություններին սահմանի որոշակի հատվածներում սահմանափակել միջազգային պաշտպանության հայցերի ընդունումը։ Ֆինլանդիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ արևելյան սահմանով զանգվածային անցումների սպառնալիքը շարունակում է բարձր մնալ։ 2026 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանը փակել է մի քանի սահմանային անցակետեր Ֆինլանդիայի, Լատվիայի և Էստոնիայի հետ սահմաններին։
Ավելի վաղ Ֆինլանդիան դադարեցրել էր երկիր թողնել մրցաշարերի մեկնող ռուսաստանցի մարզիկներին։ Մարզիկներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին խոստացել էր նաև Շվեդիան։

Ղրիմը մնացել է առանց էլեկտրականության թերակղզուց դուրս տեղի ունեցած վթարի պատճառով
5619:01
Ուկրաինա է վերադարձվել 250 զոհվածի մարմին
7918:43
10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
11316:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
9015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
11215:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
25114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
12912:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
12712:00