Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ձգտել-հասել է, որ հայ ժողովրդից վրեժ լուծի»․ Նիկոլ Փաշինյան

«Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ձգտել-հասել է, որ հայ ժողովրդից վրեժ լուծի»․ Նիկոլ Փաշինյան
59
Այսօր, 21:36

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ձգտել-հասել է, որ հայ ժողովրդի մասին իր իմաստուն մտքերը կարողանա հանրայնացնել տարբեր ամբիոններից․ երևի «Հայկական ժամանակ»-ի էջերում դրանք կա՛մ չէին տեղավորվում, կա՛մ էլ կարող էին վանել ընթերցողներին։ Պարզապես հիմա թվային գործիքները թույլ են տալիս նույնիսկ ամենաանհեթեթ միտքը հանրայնացնել․ արժե՞ր դրա համար այդքան ջանք ներդնել և վարչապետ դառնալ։
Բայց կա նաև մեկ այլ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ձգտել-հասել է, որ հայ ժողովրդից վրեժ լուծի՝ ջնջելով հայոց պատմության անցյալի փառահեղ էջերը, գլխիվայր շրջելով պատմական փաստերը, հողմացրիվ անելով նորագույն շրջանի բոլոր նվաճումները, կազմաքանդելով ազգային ինքնության հիմնասյուները»։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան