«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցի՝ հանցակազմ չի՞ տեսնում Ազգային ժողովում նախորդ շաբաթ տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքի մեջ, եւ ինչո՞ւ դատախազությունը մինչ օրս իրավական գնահատական չի տվել կատարվածին և վարույթ չի նախաձեռնվել։
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, թե դեպքի առթիվ վարույթ չկա։ «Իսկ եթե չկա, ապա կլինի, քանի որ ինչ-որ արձագանք պետք է լինի»,-ասաց նա։ Սա ասում է այն մարդը, ով ծեծկռտուքից հետո ասել էր՝ «պետք լինի աթոռով էլ կջարդենք, թող իրենց տեղը իմանան»: Այսպիսով՝ նա արդարացրել էր իր թիմակիցների վարքագիծը:
Մինչդեռ «Իշխանություն» լրատվականին դատախազությունից հայտնել են՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում չկա, քրեական վարույթ նույնպես:
Պարզվում է՝ Աննա Վարդապետյանը սպասում է, որ ինչ-որ մեկը հաղորդում ներկայացնի, քանի որ նա խմբի կազմում առերեւույթ խուլիգանության հատկանիշներ չի նկատել ԱԺ-ում տեղի ունեցածի մեջ, երբ պատգամավորները աթոռներով ու բռունցքներով իրար «գլուխ են ջարդում»:
Հանցագործությանը իրավական ընթացք տալու համար իրավապահները պարտադիր չէ, որ սպասեն քաղաքացու գրավոր հաղորդմանը։
Եթե նույն ծեծկռտուքը տեղի ունենար սովորական քաղաքացիների մասնակցությամբ, իրավապահներն անմիջապես գործի կանցնեին։
Տպավորություն է, որ Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը ուղղակի չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում:
Եվ այս ֆոնին հունվարից ԱԺ-ում «իրար միս ուտող» պատգամավորների ամսական վարձատրությունը կարող է հասնել մինչեւ 1,5 միլիոն դրամի։ Ստացվում է՝ քաղաքացիների հարկերից միլիոնավոր դրամներ ստացող պատգամավորները երկրի խնդիրներով զբաղվելու փոխարեն կապիկությամբ են զբաղված։
Իսկ Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասով իրավապահների անգործությունն ու անտարբերությունը միայն խորացնում է այն մտահոգությունը, որ երկրում օրենքի կիրառումը կախված ոչ թե արարքի ծանրությունից, այլ այն կատարողի պաշտոնից ու քաղաքական պատկանելությունից»։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
1920:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
4219:48
ՀՀ-ի և Վրաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկել են հետագա աշխատանքներին առնչվող հարցեր
6019:36
«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
5719:12
«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7918:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
8517:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
7717:12