Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման մասին օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման մասին օրինագիծը
61
Այսօր, 11:44

Ազգային ժողովը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման մասին օրինագիծը։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին նիստին։

«2026 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ-ն ընդունել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ինչով պայմանավորված մեկնարկելու են նախագծի իրականացման համար նախտեսված TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները: Դրա համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում փոփոխություն»,- իր ելույթում նշել էր Արդարադատությն նխարարի տեղակալ Տիգրան Դադունցը