«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ե՞րբ TRIPP-ը կդառնա PRIPP:
Ինչու՞ չեն աղմկում ընդդիմադիրները:
Երեկ՝ ՀՀ Նախագահն «աննկատ» ստորագրեց TRIPP-ի մասին օրենքը: Ինչու՞ «աննկատ»: Որովհետև չկար հասարակական ընդվզում, գրեթե լուռ էին ընդդիմադիրները, Երևանի փողոցները դատարկ էին, բացակայում էր բողոքի գեթ մեկ ցուցապաստառ:
Մեծ հաշվով, զարմանալի չէ: Եթե նույնիսկ Արցախի հանձնումն «աննկատ» անցավ, ապա TRIPP-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ «աննկատ» չհանձնվի:
Ի դեպ, TRIPP-ի մասին օրենքը ստորագրվեց նոյեմբերի 9-ի (10-ի) թղթի ստորագրումից ուղիղ 6 տարի անց (դե, ադրբեջանցիները խորհրդանիշներ սիրում են):
Լավ, իսկ ինչու՞ չէին աղմկում ընդդիմադիրները և չէին գեներացնում հասարակական ընդվզում: Չէ՞ որ մենք վերջիններից անընդհատ լսում ենք, որ TRIPP-ը «Մեծ Թուրանի ճանապարհ է», «Սյունիքի հանձնման առաջին քայլն է», «անգլոսաքսերի դավադրություն է» և այսպես շարունակ: Փաստորեն, երկար ժամանակ ընդդիմադիրները հասարակությանը նախապատրաստում են TRIPP-ի դեմ բողոքի շարժմանը, սակայն վճռորոշ պահին ոչինչ չեն ձեռնարկում՝ TRIPP-ի գոյությունն օրենքի ուժ է ստանում: Ինչո՞ւ:
2026 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Թեհրանը վստահում է հայ գործընկերներին և գիտի, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ:
Դրանից հետո՝ նոյեմբերի 10-ին, Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վերահաստատեց, որ Թեհրանը վստահում է Հայաստանին, և ընդգծեց, որ երկրի պաշտոնական դիրքորոշումն արտահայտում են արտաքին գործերի նախարարը և ԱԳՆ խոսնակը:
Այս հայտարարություններից հետո «Մեծ Թուրանի», «Սյունիքի հանձնման» և «անգլոսաքսերի» վերաբերյալ խոսակցությունները դադարեցին և TRIPP-ի մասին օրենքն «աննկատ» ստորագրվեց: Ըստ էության, ընդդիմադիրները ևս մեկ անգամ հասրակությանն ապացուցեցին, որ աներկբա դրսից են ղեկավարվում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի) թուղթն ու TRIPP-ի մասին օրենքն ընդհանրություն ունեն: Երկու դեպքում էլ հայրենի ընդդիմադիրները «չաղմկեցին»: Առաջին դեպքում նրանց կաշկանդեց թղթի ներքևի հատվածում դրված Պուտին Վլադիմիրի ստորագրությունը, երկրորդ դեպքում՝ Աբբաս Արաղչիի և Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հայտարարությունները, որոնք, իրենց հերթին, նույնականացվում են Պուտին Վլադիմիրի ստորագրության հետ:
Ամենայն հավանականությամբ, հայրենի ընդդիմադիրներին հասկացրել են, որ «Մեծ Թուրանի», «Սյունիքի հանձնման» և «անգլոսաքսերի» մասին խոսակցությունները «հետաձգվում են», ենթադրաբար՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմի և իրանա-ամերիկյան կոնֆլիկտի ավարտ: Եվ միայն դրանից հետո հայրենի ընդդիմադիրներին կրկին թույլ կտան խոսել «Մեծ Թուրանի», «Սյունիքի հանձնման», «անգլոսաքսերի» մասին և գեներացնել հասարակությանը հանուն TRIPP-ը (Թրամփի ուղի) PRIPP-ի (Պուտինի ուղի) վերածման»:

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18