«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՊԿ-Ը ՓԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ԴՌՆԵՐԸ․ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ
ՀԱՊԿ-ում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը թևակոխում է նոր փուլ։ Կազմակերպության որոշմամբ՝ Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից և սահմանափակվում է կազմակերպության ղեկավար պաշտոններում հայաստանյան ներկայացուցիչների առաջադրման հնարավորությունը։
Սա պարզապես տեխնիկական կամ ֆինանսական հարց չէ։ Սա Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև խորացող քաղաքական ու դիվանագիտական հակասությունների հերթական դրսևորումն է։
Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։
Առաջին՝ Հայաստանը կորցնում է կազմակերպության ներսում որոշումների ընդունման գործընթացի վրա ազդելու հնարավորությունը։
Երկրորդ՝ խորանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ու քաղաքական անվստահությունը։
Երրորդ՝ Հայաստանի իշխանություններից պահանջվում են հստակ պատասխաններ. եթե ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգային շահերը, ապա ո՞րն է մեր երկրի անվտանգության իրական այլընտրանքը։
Պետք է ընդգծել, որ սա դեռ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից պաշտոնական հեռացում չի նշանակում։ Անդամակցությունը պահպանվում է, սակայն կազմակերպության ներսում Հայաստանի ինստիտուցիոնալ դիրքերը թուլանում են։
Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է ոչ թե հուզական հայտարարություններ, այլ լուրջ պետական հաշվարկներ։
Մենք չենք կարող մեր անվտանգությունը կառուցել միայն հայտարարությունների, արտաքին քաղաքական կողմնորոշումների կամ չիրականացված խոստումների վրա։ Մեզ անհրաժեշտ են իրական երաշխիքներ, հստակ դաշնակցային հարաբերություններ և ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն։
Հայաստանի անվտանգությունը սակարկության առարկա չէ։ Եվ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կունենանք ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ ուժային կենտրոնի հետ, մեր պետության շահերը պետք է լինեն առաջնային»։

«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
3010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
4310:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
5910:18
«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
6110:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
8410:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
7009:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
6209:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
6709:30