Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Վթար` Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է

Վթար` Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
32
Այսօր, 18:36

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ երկու հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կողաշրջված ավտոմեքենան դարձի են բերել։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայրում հավաքվածների վկայությամբ՝ մահացածը 18-ամյա աղջիկ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: