Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում

Ըստ Reuters-ի՝ Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից նահանջելու մասին: Տարածքն անցել է հուսիների վերահսկողության տակ:
Այս քայլն ամրապնդում է շարժման դիրքերն աշխարհի կարևորագույն ծովային հանգույցներից մեկում և լրացուցիչ ռիսկեր ստեղծում միջազգային նավագնացության համար։
Միջազգային հանրության կողմից ճանաչված Եմենի կառավարությանն աջակցող հարավային զինված կազմավորումները կիրակի հայտնել են Թաիզի նահանգի արևմտյան մասում գտնվող Դհուբաբի օդանավակայանից և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից ստորաբաժանումների վերատեղակայման մասին։ Նրանց հայտարարության համաձայն, ուժերն ուղղվում են դեպի Ադեն, որտեղ տեղակայված է կառավարությունը՝ քաղաքի և հարևան նահանգների պաշտպանությունն ամրապնդելու համար։ «Այս քայլը ձեռնարկվել է՝ ելնելով մայրաքաղաք Ադենի և հարևան նահանգների անվտանգության ապահովման, ինչպես նաև ռազմաճակատի գծի ամրապնդման և առկա սպառնալիքներին դիմակայելու առաջնահերթությունից», — ասվում է հարավային ուժերի հայտարարության մեջ։ Նահանջը տեղի է ունեցել կառավարության վերահսկողության տակ մնացող տարածքների վրա հուսիների ճնշման ուժեղացման պայմաններում։ Շարժումը վերահսկում է երկրի հյուսիսի զգալի մասը՝ ներառյալ մայրաքաղաք Սանան և Եմենի ամենախիտ բնակեցված շրջանները։
Բաբ էլ Մանդեբի նեղուցը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ։ Այն համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկն է. դրանով անցնում են Ասիայից Սուեզի ջրանցքով դեպի Եվրոպա ուղևորվող բեռնատար նավերը։ Այս ծովային միջանցքի նկատմամբ հութիների վերահսկողության ուժեղացումը կարող է նրանց լրացուցիչ լծակներ տալ միջազգային նավագնացության վրա ճնշում գործադրելու համար։
Իրավիճակն ավելի մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով, որ Իրանը շարունակում է վերահսկել Արաբական թերակղզու հակառակ կողմում գտնվող Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը։

Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
1119:30
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
8617:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
10216:12
«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան
9215:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են հրավառությունները
15615:07
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
9714:18
«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան
9913:54
«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան
9313:48