Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա»․ Նիկոլ Փաշինյան

«Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա»․ Նիկոլ Փաշինյան
84
Երեկ, 13:00

Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեք աշխատանքային այց կկատարի Ռուսաստան։

«Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում լինում է ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափով առաջնորդների հանդիպում կլինի, այսինքն՝ ամեն տարի է դա լինում, այս տարի էլ է լինելու։

Մյուսը դեկտեմբերի 11-12-ը նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական, այսինքն՝ վարչապետների ձևաչափով հանդիպումն է, որն էլի վաղուց պլանավորված հանդիպում է, այսինքն՝ երեքից երկուսն այդ ձևաչափով են։

Եվ նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա, ՌԴ նախագահի հետ կունենամ հանդիպում, քննարկում։ Բոլոր երեքն էլ նախապես հայտարարված են եղել։ Դուք հիշում եք, որ Բիշքեքում հանդիպման արդյունքներով ասացինք՝ ՌԴ նախագահն էլ ասաց, ես էլ ասացի, որ այս ընթացքում այց կլինի, որպեսզի ընթացիկ հարցերքննարկենք»,- նշեց Փաշինյանը։

«Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա»․ Նիկոլ Փաշինյան