«Պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել Նարեկ Կարապետյանի հետ»․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները գրեթե մեկ ամիս կատարած Դ.Գ.Ղազինյանի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման շրջանում բացահայտված փաստերի շուրջ ինձ բանավեճի հրավերին ի պատասխան.
Վերջինիս առաջարկում եմ՝ բանավեճ իրականացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ, որտեղ նույն Դ.Գ.Ղազինյանը շուրջ 8 տարի պաշտոնավարել է նույն այդ հաստիքին՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռք բերում։ Ընդ որում, վերջինս այժմ բառացի շեփորում է, թե օրվա սեփականատերերի կողմից Ընկերությունը ձեռք բերելիս «ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք ա ունեցել»…
Ինքս պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և երկար տարիներ նույն խորհրդի նախագահի տեղակալ հանդիսացած՝ Նարեկ Կարապետյանի հետ։
Հանրային (ուղիղ եթերում) բանավեճի վայրը, օրը, ժամը և ձևաչափը թողնում եմ վերջինիս հայեցողությանը»։

«Նիկոլ Փաշինյանը լավ կաներ օր առաջ խորհրդարան բերեր ստորագրված խաղաղության պայմանագիրը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
812:06
«Գերմանիայից եկած արդեն 7-րդ դեպորտի ինքնաթիռն է»․ Դավիթ Գալստյան
1912:00
Փարիզում Լը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն են իրականացրել
7511:43
«Երեկ եկա՝ չթողեցին», «էսօր էլ նույնն ա լինելու». Լևոն և Ռոբերտ Քոչարյանների զրույցը (տեսանյութ)
4111:36
«Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
4611:30
«Ոնց են ասում՝ «да здравствует самый гуманный суд в мире»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6111:12
«Այս ութ տարիների ընթացքում այնքան պիտակներ եք հավաքել ձեր ճակատին, որ դրա մասին խոսելն ամոթ է»․ Լիաննա Գասպարյան (տեսանյութ)
6011:06
Արեգա Հովսեփյանի արձագանքը՝ կենսաչափական փաստաթղթերում «Ադրբեջան» նշման մասին (լուսանկար)
8010:54