Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Սպասել ընդդիմության արձագանքին՝ պետք չէ»․ Ալխաս Ղազարյան

«Սպասել ընդդիմության արձագանքին՝ պետք չէ»․ Ալխաս Ղազարյան
31
Այսօր, 11:48

«Սպասել ընդդիմության արձագանքին՝ պետք չէ, ամեն ինչ շատ ավելի հստակ է․ ընդդիմությունը ստում էր, երբ ասում էր, որ իրենք եկել են իշխանությանը փոխելու, իրենք եկել են վարչապետին փոխելու»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արված առաջարկին։ «Հստակ արվել է առաջարկ և ենթադրությունը հետևյալն է, որ օրեր շարունակ նրանք չունեն պատասխան, հետևաբար այն, ինչ ժամանակին խոստացել են ժողովրդին, որ իրենք գալիս են վարչապետ փոխեն, գոռում էին՝ հաջորդ վարչապետը, մեր վարչապետը, ամեն ինչը սուտ էր»,- շարունակել է ՔՊ-ականը։

«Սպասել ընդդիմության արձագանքին՝ պետք չէ»․ Ալխաս Ղազարյան