«Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԻՆՉՊԵ՞Ս ՍՐԲԱՑՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրության տեքստը մշակելու համար վարչապետի որոշմամբ ստեղծվել էր սահմանադրական խորհուրդ։ Սահմանվել էր աշխատակարգ, որը նախատեսում էր առաջարկների քննարկում և քվեարկությամբ ընդունում։
Բայց երբ խորհրդում դիմադրություն առաջացավ, որոշեցին շրջանցել հենց իրենց սահմանած ընթացակարգը և հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու չգիտես ինչու դա կոչվում է «քո սահմանադրությունը»։
Ինչո՞ւ այս շտապողականությունը։ Իմ գնահատմամբ՝ Ալիևի ճնշման տակ նրա պահանջը հնարավորինս արագ կատարելու համար արդեն խոչընդոտ են համարում անգամ իրենց ստեղծած խորհրդի քննարկումներն ու քվեարկությունները։
Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է։ Հենց սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։
Առայժմ այսքանը։ Իսկ հիմա կծանոթանանք քո՝ Ալիևի սահմանադրությանը, Նիկո՛լ։ Տեքստ, որի մշակմանը, նպատակների սահմանմանը և անհրաժեշտության հիմնավորմանը Հայաստանի ոչ մի լուրջ քաղաքացի կամ հանրային, քաղաքական ուժ չի մասնակցել»։

«Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է»․ Լևոն Զուրաբյան
1011:36
«Այսքան աղմուկ՝ ալիևյան պահանջը փաթեթավորելու համար»․ Քրիստինե Վարդանյան
2911:24
«Հույս ունեմ՝ ընդդիմությունը ետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի՝ իր կարգավիճակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4211:18
«Ընդդիմությանն արված առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4311:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3111:06
«Նոր Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն ստորագրելու ենք խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք անշրջելի խաղաղություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:06
«Մեր նպատակը՝ Հայաստանը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4911:00
«Երբեք չտրվեք գայթակղությանը՝ մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5510:54