Ըստ օրինագծի` 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ

Հավանություն է տրվել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման համակարգերի հնարավոր ներդաշնակեցումը, իրավակարգավորումների կատարելագործումը, վարչարարության պարզեցումը։
Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստներին առնչվող՝ օրենքի դրույթներից հանել որդեգրողին վերաբերելի իրավակարգավորումները, քանի որ այս դեպքում համապատասխան ինստիտուտի կարգավորումների համաձայն՝ որդեգրողը հանդես է գալիս որպես ծնող, իսկ նպաստի իրավունքն իրացնելիս որդեգրման փաստը հրապարակելու անհրաժեշտություն չկա։
Օրինագծով առաջարկվում է նաև՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատությունների կամ կազմակերպությունների ցանկը հաստատելու համար լիազորել սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, քանի որ այդ ցանկը պարբերաբար փոփոխվում է և նպատակահարմար չէ այն նորմատիվ իրավական ակտով հաճախակի փոփոխելը։ Նախատեսվում է նաև հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելու՝ օրենքով սահմանված ժամկետները և այլն։
Արդյունքում՝ կկատարելագործվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը՝ հնարավորինս ապահովելով պետական տվյալների շտեմարաններում առկա տեղեկատվության ինքնաշխատ եղանակով օգտագործումը, նպաստի իրավունք ունեցող անձանց համար վարչական գործողությունների և փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության նվազեցումը, կներդաշնակեցվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ու խնամքի նպաստների իրավունքների իրացման պայմանները, ժամկետները, ընթացակարգերը, 2028 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում կսահմանվի խնամքի նպաստի համահարթ չափ, անկախ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու կամ գյուղաբնակ հանդիսանալու հանգամանքից։

Ըստ օրինագծի՝ 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ
3720:48
«Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան
5620:06
«Լևոն Տեր֊Պետրոսյանը ամենաանսկզբունքային ղեկավարն է». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6419:54
Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը
15519:37
«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի». Քրիստինե Վարդանյան
6419:24
Ղրիմը մնացել է առանց էլեկտրականության թերակղզուց դուրս տեղի ունեցած վթարի պատճառով
12719:01
Ուկրաինա է վերադարձվել 250 զոհվածի մարմին
12218:43
10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
12316:36