«Չպետք է պրոֆեսոր-դոկտոր լինես, որ կարողանաս ստեղծես, ես միշտ ստեղծող եմ եղել»․ Տիգրան Արզաքանցյան

«Ես բոլորից տարբերվում եմ, ես 97թվականին եկել եմ Հայաստան՝ շատ խոշոր ներդրումներ եմ կատարել։ Մի քանի անգամ ասել եմ՝ տնտեսգիտությունը մի քիչ լավ է զարգացած ինձ մոտ, ես դպրոցն ավարտել եմ ու մեքենա եմ գնել, բանակից վերադարձել եմ ու էլի մեքենա եմ գնել․․․ Դա նշանակում էր, որ քեզանով հայթայթում ես մի ոլորտ, այդ ոլորտը տանում ես առաջ ու դրանով աշխատում ես խոշոր գումարներ․․․ Չպետք է պրոֆեսոր-դոկտոր լինես, որ կարողանաս ստեղծես, ես միշտ ստեղծող եմ եղել՝ создатель»,- այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է առաջացրել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտի) տնօրենի պաշտոնում նրա նշանակվելը։
«Ես կարողանում եմ ղեկավարել ու ճիշտ ճանապարհ ցույց տալ, միշտ գործի մարդ եմ եղել»,- հավելեց նա։
Դիտարկմանը, որ ԲՏԱ նախարարությունը պարզաբանում է հրապարակել, որ Մերգելյան ինստիտուտի հետ նախարարությունը կապ չունի, և այն ռուսական ընկերություն է, Արզաքանցյանն արձագանքեց․ «Հենց դա է վատը, որ գործ չունեն, պետք է նախարարությունն այդ ինստիտուտի հետ գիշեր-ցերեկ աշխատանքներ աներ, ռուսներն իրենց գրպանում չեն դրել ինստիտուտն այստեղից տարել, պետք է գործ անեին, ծանոթանային գիտական աշխատանքներ հետ ու զարգացնեին մեր հայրենիքի շահերի համար»։

«Պետք է փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Լևոն Զուրաբյան
1521:54
Միքայել Թումասյանը կնաշանկվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
4321:12
Տիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
6121:00
«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
5820:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
11720:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
7819:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
8118:54