Քալիֆորնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ինքնաթիռը ընդհատել է վայրէջքը

69
Այսօր, 19:43
Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռը, որը Քանզաս Սիթիից ժամանել էր Լոս Անջելես, երկրաշարժի պատճառով ստիպված է եղել ընդհատել վայրէջքը և երկրորդ շրջանը կատարել։ Ուղևորատար օդանավի՝ վայրէջք կատարելու ժամանակ կտրուկ բարձրություն հավաքելու տեսանյութը ցուցադրել են NBC հեռուստաալիքը և BBC ծառայությունը։
Երբ Delta 1972 չվերթն իրականացնող ինքնաթիռը մոտեցել է թռիչքուղուն, ավիադիսպետչերը նախազգուշացրել է օդաչուներին՝ ասելով. «Delta 1972, անցեք երկրորդ շրջանի։ Մեզ մոտ ուժեղ երկրաշարժ է»։ Արդյունքում ինքնաթիռը բարձրություն է հավաքել և մոտ 30 րոպե պտտվել երկնքում, որից հետո վայրէջք է կատարել:
Լոս Անջելեսի օդանավակայանում երկրաշարժի հետևանքով առաստաղի պանել է ընկել և ապակիներ են ճաքել, հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն
3019:18
«Քո տեսանյութում դու հստակ ուղերձ ես հղում՝ ընտրեք մեզ, ճանապարհները կսարքենք». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
4319:06
«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում
5218:48
ՆԳՆ-ն հերքում է Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը
6018:36
Ակտիվ քվեարկություն՝ Սևանում ու Ամասիայում
5318:12
«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
7318:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
7517:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
7517:30