«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի Սահմանադրության նախագծի օգտին։ Նա այդ մասին ասել է, օրինակ, «Հանրային»-ի եթերում։
Մինչ այդ էլ, իշխանության բացահայտ կամ լատենտ աջակիցները հետևողականորեն սկսել են տարածել, որ Փաշինյանն ունի ընդդիմության այն 6-7 ձայնը, որ պետք է հանրաքվեի համար։
Ակնառու է, իհարկե, հոգեբանական գրոհը, որ քարոզչական այդ տեխնոլոգիայով իրականացնում է իշխանությունը։ «Ուժեղ Հայաստան» ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել է, որ, եթե Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի նախագծի օգտին, ապա կարո՞ղ է հանձնառություն ստանձնել, որ հրաժարական կտա՝ եթե ընդդիմությունը չքվեարկի։
Տրամաբանական արձագանք է, որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը քվեարկելու է իր ուզած ձեւով, ապա վստահ կարող է հայտարարել՝ եթե չքվեարկի, կտամ հրաժարական։
Սա իմիջայլոց։ Բուն իմաստով սակայն, խաղն իհարկե այդքան պարզ կամ պարզունակ չէ։ Փաշինյանը փաստորեն մղվում է անկյուն։ Դա նկատելի է։ Դրա վկայությունն է նաև հարցազրույցը Հանրայինին։ Այստեղ հարց կարող է առաջանալ՝ ընդդիմությունը նրան պե՞տք է տա անկյունից դուրս գալու հնարավորություն, թե՞ ոչ։ Ընդ որում, տալ անկյունից դուրս գալու հնարավորություն, բայց միևնույն ժամանակ՝ չտալով կանաչ լույս Ադրբեջանի պահանջով փոխվող Սահմանադրությանը։
Այո, սա իրավիճակ է, երբ ընդդիմությունը կանգնում է այսպիսի պատասխանատու որոշումների առաջ, որովհետև, պատասխանատվությունը բնականաբար աճում է, երբ աճում է դերն ու նախաձեռնողականությունն անցնում է ընդդիմությանը։ Իսկ դա տեղի է ունեցել նկատելիորեն, ու հիմա զարմանալի չէ, որ ընդդիմադիր ուժերի համար կան նաև այդպիսի մարտահրավերներ՝ «կառավարել» Նիկոլ Փաշինյանի «անկյունը»»:

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54