««Ուժեղ Հայաստան»-ի արցախցի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից, հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Գոհար Մելոյանը։
«Տասնյակներ չէ, հարյուրներ չէ, հազարավոր ընտրողներ զրկվել են իրենց հիմնական քաղաքական իրավունքից, որը ակտիվ իրավունք է համարվում։ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ևս զրկել են ընտրելու իրավունքից, ու հենց այդ առիթով էինք մենք գտնվում Ոստիկանության անձնագրային բաժանմունքում:
Մեր թեկնածուն, արցախցի է, ով բնակվել ու հաշվառված է Սպիտակում, վերջինը ստացել է կրկին ոստիկանության անձնագրայինի կողմից տեղեկանք, այդ տեղեկանքի հիմքով է նա որպես թեկնածու գրանցվել։ Այսինքն Ոստիկանությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ անձի հետ որևէ իրավական խնդիր չեն տեսել, չեն ունեցել, ու պատահաբար մարդը հայտնաբերում է, որ ինքը ցուցակներում այլևս ընդգրկված չէ։
Գնում է անձնագրային և ասում են, որ դու քաղաքացիության համար դիմել էիր, շնորհվել է քաղաքացիությունը, հետևաբար էլ ընտրելու իրավունք չունես, քանի անձնագիրդ ֆիզիկապես չես վերցրել, այսինքն, մենք մի իրականությունում ենք ապրում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է իրավատերը, այս Սահմանադրության նախագծով նոր հայ ժողովրդի հասկացություն են սահմանում, այդ հայ ժողովուրդը մենակ քաղաքացին է դառնում ու այդ քաղաքացին ավելի քիչ իրավունք ունի, քան այն կարգավիճակով մարդը, ով չուներ այդ քաղաքացու կարգավիճակը։
Այսինքն, մարդու իրավական կարգավիճակը փոխվել է, ըստ էության, իր իրավունքների շրջանակը, ենթադրաբար, ավելի պետք է ընդլայնվեր, բայց այդ հիմքով, որ ինքը քաղաքացի է դառնում, մարդուն թույլ չեն տալիս իրացնել իր ընտրական իրավունքը, քանի որ անձնագրայինն արդեն համակարգով տեսնում է, որ քաղաքացիության շնորհման փաստը իրողություն է»,- ասել է նա։

««Ուժեղ Հայաստան»-ի արցախցի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից». Գոհար Մելոյան (տեսանյութ)
2920:00
Քալիֆորնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ինքնաթիռը ընդհատել է վայրէջքը (տեսանյութ)
8619:43
Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն
5619:18
«Քո տեսանյութում դու հստակ ուղերձ ես հղում՝ ընտրեք մեզ, ճանապարհները կսարքենք». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6519:06
«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում
6318:48
ՆԳՆ-ն հերքում է Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը
7018:36
Ակտիվ քվեարկություն՝ Սևանում ու Ամասիայում
6518:12
«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
8118:00