Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ցուցադրություն՝ նվիրված Արա Գյուլերի 90-ամյակին

Ցուցադրություն՝ նվիրված Արա Գյուլերի 90-ամյակին
473
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 21:15

2018 թվականին լրանում է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակը։ Վարպետի հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահը Արցախի արվեստասեր հանրությանն է ներկայացնում Արա Գյուլերի՝ տարբեր տարիներին արված լուսանկարների հավաքածուն՝ հայտնի մարդկանց դիմանկարներ և հայկական բնանկարներ։
Բացումը տեղի կունենա Ստեփանակերտի պատկերասրահում՝ դեկտեմբերի 21-ին, որին կհաջորդեն լուսանկարչին նվիրված ֆիլմի ցուցադրությունը և վարպետաց դասը՝ Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Ցուցադրություն՝ նվիրված Արա Գյուլերի 90-ամյակին
Ցուցադրություն՝ նվիրված Արա Գյուլերի 90-ամյակին