«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեսբուքյան էջի գրառումը․ «Փառք աշխատանքին (առավել հայտնի է «Բանվորի արձան» անվանումով), հուշարձան, որ գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։
Վաղուց է, ինչ «Բանվորի արձանն» այլևս չկա, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ՝ որպես տարածքում կողմնորոշվելու լավագույն միջոց։
1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը»։
Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը և անգամ արձանի ապամոնտաժումից հետո շարունակվում է կոչվել այդպես։
11 մետրանոց թուջե հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ։
1997 թվականին 11-մետրանոց արձանը ապամոնտաժվեց և մասնատվեց։
2004-ին՝ «Բանվորի արձանի» տապալումից և անհետացումից 7 տարի անց մասնատված արձանը գտնվեց Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել էին մասնավոր տարածք։ Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։
2022 թ․ հունիսի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բանվորի արձանը․ Post Scriptum» ցուցահանդեսը, որտեղ արձանի անհետացումից 25 տարի անց առաջին անգամ ցուցադրվում էին արձանի գլուխը և բռունցքը»։

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
439Երեկ, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
27511.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
48210.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
45809.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
38909.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
63307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
59707.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
93101.11.2026, 23:06