Արցախցի փոքրիկի պատրաստած դիմանկարն արժանացել էր աշխարհահռչակ Հոքինգի հավանությանը
611 Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 14:30 Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անի Գևորգյանը պատմել է, որ Հոքինգի հանդեպ իր հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ իմացել է, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդը դարձել է աշխարհահռչակ գիտնական: «Դա ինձ շատ է ոգևորել և երբ 2015թ.-ին տեղեկացա, որ Արցախում է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով անձամբ կապ ուներ Հոքինգի հետ, խնդրեցի նրան իմ ձեռքով պատրաստած դիմանկարը փոխանցել մեծ գիտնականին: Հետո տեղեկացա, որ մի քանի ամիս անց դիմանկարը հասել է հասցեատիրոջը, ով շատ էր հավանել իմ աշխատանքը»,- նշել է Ա. Գևորգյանը: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին, 77 տարեկանում: Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ: Հաշմված գիտնականն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, զեկույցներով հանդես եկել՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
128Երեկ, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
135Երեկ, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
18030.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
36729.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
39328.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
73027.04.2024, 23:18«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». ակցիա՝ Պարոնյանի թատրոնում
38427.04.2024, 21:48Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին
30927.04.2024, 20:48