Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում
629 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 21:10 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեղեկացնում է, որ Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվել է ջերմ ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցրել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն է ուղղել Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորել է հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի օրհներգներով։ Համերգին ներկա էին Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ջութակահար Հայկ Կազազյանը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար. երաժիշտները դուետով նվագել են Կոմիտասի «Կռունկը», որն անասելի տպավորություն է թողել ներկաների վրա, ինչի վկայությունն անդադար ծափահարություններն էին։ Համերգը եզրափակվել է Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։ Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
151Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
153Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
29724.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
50222.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
45321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
41221.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
40521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
34321.04.2024, 00:30