Քաշաթաղի շրջանի Միջնավանն ու Քարեգահը բազմաբնակարան շենքեր կունենան

Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային և Քարեգահ գյուղական համայնքներում մեկ հարկանի բազմաբնակարան շենքեր կկառուցվեն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Քաղաքաշինության նախարարությունից:
Միջնավան քաղաքում շենքի շինարարությունն սկսվել է ընթացիկ տարում և կատարվել է պատերի շարվածքը, տանիքի կառուցումը, պատուհանների և դռների տեղադրումը: Այժմ կատարվում է արտաքին սվաղվան, ներքին հարդարման և կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները: Շենքը նախատեսված է 8 ընտանիքի համար, որը կտրամադրվի Միջնավանի երիտասարդ ընտանիքներին: Նորակառույց բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվելու 2018 թվականին:
Նախագծով նախատեսված է բարեկարգել բակը և կառուցել մանկական խաղահրապարակ և ավտոկայանատեղ:
Նույն նախագծով ևս մեկ բազմաբնակարան շենք նախատեսվում է կառուցել շրջանի Քարեգահ համայնքում: Շենքի նախագիծն արդեն պատրաստ է: Ամենայն հավանականությամբ շինարարությունը կմեկնարկի 2018 թվականին:
Ծրագիրը կյանքի է կոչվում «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով:



Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
2719:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
2619:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
4918:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
8918:19
Կարմիր գորգ և հյուրանոցային համար. ինչպես են ԱՄՆ-ում հնդկահավերին նախապատրաստում ներման արարողությանը (տեսանյութ)
16817:43
«Եթե մարդուն քաղաքացիությունից զրկում ենք, մարդու հիմնարար իրավունքների խախտում չէ՞». Խորեն Գրիգորյան
11213:00
ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 7000 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
16912:25
«Ես կողմ եմ նոր Սահմանադրությանը». Մգեր Արմենիա
12711:30