Սեյրան Օհանյանին հարցաքննության են կանչել
982 Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 16:45 ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հայտնում է ՊԵԿ-ը: |
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
6111:48Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ
11109:00Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
167Երեկ, 19:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
319Երեկ, 19:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
171Երեկ, 16:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
224Երեկ, 16:00Փաշինյանն ասուլիս կտա
169Երեկ, 12:24Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը
514Երեկ, 11:18