Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
809 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 15:45 ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ տվել է իր համաձայնությունը: Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամաբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև վերջինիս Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ վերոնշյալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Գրիգորյանի պաշտպանները քիչ առաջ հայտնել են, որ նրա նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |
«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով»․ ՀՀ ԱԳՆ (լուսանկար)
163Երեկ, 21:24ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
338Երեկ, 15:00Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
33717.05.2024, 11:06Ալեն Սիմոնյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
44516.05.2024, 16:24ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանին ձերբակալելու մասին
40316.05.2024, 15:18Կալանավորվել է Արագած Ախոյանը
42216.05.2024, 10:24«ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն 8-9 օրերի ընթացքում». վարչապետի աշխատակազմ
30516.05.2024, 10:00ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած հանդիպման մասին
115415.05.2024, 23:36