Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել
665 Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 16:10 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին 30.06.2018թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով: Ն. Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: |
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
5718:36ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
12516:00ՔԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ
10615:30«Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ զինվորականներ (տեսանյութ)
20110:36Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
190Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
30625.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
39524.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
73324.04.2024, 11:18