Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին
237
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 16:20

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը և ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլև հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:

Կարին Հովհաննիսյանը ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաեւ դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու և խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:

Նշելով, որ արվեստը ամենազորավոր և ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները և պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը: