ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. պաշտոնական
572 Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 18:35 Հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա հայտնել է երևանցիներին ուղղված իր ուղերձում։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,– ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Նա Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին: |
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
13811:48Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ
15709:00Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
194Երեկ, 19:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
378Երեկ, 19:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
185Երեկ, 16:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
239Երեկ, 16:00Փաշինյանն ասուլիս կտա
187Երեկ, 12:24Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը
594Երեկ, 11:18