Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար
![]() 2012 Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 00:00 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանն ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախի հանրակրթական դպրոցների ներառական կրթության մասնագետները քննարկել և վեր են հանել այդ ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, հանդես եկել առաջարկություններով: Խորհրդակցությանը Նարինե Աղաբալյանն ասել է, որ 2010 թվականից Արցախում սկսել է գործել ներառական կրթությունը: Մինչև 2025 թվականն Արցախում պետք է լրիվությամբ անցում կատարվի ներառական կրթությանը: «Այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն մեր հետագա անելիքները հստակեցնելու համար տարբեր շահագրգիռ կողմերի հետ դեռևս անհրաժեշտ են քննարկումներ կատարել: Մենք խնդիր ունենք ինչպես ներառական կրթության համակարգի արդյունավետության բարձրացման, այնպես էլ դպրոցներում արդյունավետ դասապրոցեսների կազմակերպման և անհրաժեշտ պայմաններ ունենլու առումներով: Մինչև հիմա մենք առանձնացրել ու գնահատել ենք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների կարիքները: Այսօր խնդիր ենք դրել նաև գնահատելու ուսուցիչների, մասնագիտական խմբերի աշխատանքները, դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովումը և այլ հարցեր»,-ասել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում, վերոնշյալ իրավիճակները ճիշտ գնահատելու համար, որոշվել է ԱՀ առողջապահության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների հետ համատեղ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: «Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետության բյուջեից ամեն տարի ավելի քան 100 մլն դրամ է նախատեսվում, սակայն այդ գումարներն ըստ նպատակի չեն ծառայում: Այդ գումարներով երեխաներին պիտի տրամադրվի տաք սնունդ, որի համար չկան պայմաններ: Տրամադրվող գումարներով գնվում է քաղցրավենիք, ինչը ճիշտ չէ: Ավելի հարմար կլինի, եթե սննդի համար նախատեսված գումարները տրամադրվի երեխաների պայմանների բարելավմանը»,-նշել է Ն. Աղաբալյանը և ավելացրել, որ կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա: Հանրապետությունում ներառական կրթության խնդիրները համակարգում է գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան բաժինը, իսկ շրջկենտրոններում՝ դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ներում համապատասխան մասնագիտական խմբերը: Ըստ նախարարի՝ նրանք պիտի համագործակցեն իրար հետ: Հնարավոր է կենտրոնացվեն և ավելի համակարգված աշխատեն: Չի բացառվում, որ Ստեփանակերտում ստեղծվի մի ՊՈԱԿ, որը շրջկենտրոններում կունենա իր ստորաբաժանումները: Խորհրդակցությանը գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն ընդհանուր տեղեկություններ է հաղորդել ներառական կրթության մասով: Նա տեղեկացրել է, որ 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 501 երեխա կա: Յու. Քարամյանի խոսքով՝ ներառական կրթության աշխատանքներն արդյուանվետ կազմակերպելու համար պիտի քայլեր ձեռնարկվի, որ համապատասխան մասնագետներով համալրվեն դպրոցները:Նրանք պետք է պարբերաբար մասնակցեն դասընթացների, որպեսզի կարողանան ճիշտ իրականացնել ներառական կրթությունը: |

«Ոչ մանկավարժ ուսուցիչ կոչվածնե′ր, դուք պարտավո′ր եք վերապատրաստվել». Գոհար Ասատրյան
144Երեկ, 22:24
«Ուսուցիչների բազային աշխատավարձերի բարձրացման մասին ոչ ոք չի խոսում»․ Տիգրան Արեգունի
152Երեկ, 17:18
«Նկատե՞լ եք՝ ինչ կարգի է ընկել դասագրքերում տեքստերի որակը»․ Կարեն Վրթանեսյան
172Երեկ, 17:06
«Դատարկվելու են գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ աղետի». Արամ Մանուկյան
28824.02.2026, 22:12
«Գլխավոր նպատակը՝ կրթական համակարգը մինչև վերջ ոչնչացնելն է»․ Մարգարիտ Եսայան
29824.02.2026, 15:30
«Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են». Սյուզի Բադոյան
32024.02.2026, 13:12
«Հայաստանի գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է առաջին հերթին ստեղծել լավ դպրոց». Թաթուլ Հակոբյան
36224.02.2026, 01:24
«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
50122.02.2026, 19:54
