«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աչքովս ընկավ ՃՇՀԱՀ-ի ընդունելության արդյունքները։ Այս տարի ճարտարապետության ֆակուլտետ է ընդունվել 228 հոգի։ Մեր սերնդի ճարտարապետները կհիշեն. մենք 40-50 հոգի էինք ամեն կուրսում, որից մեր տարիներին, երբ սկիզբ դրվեց ճարտարապետական միջավայրի դիզայնի ծրագիրը մոտ կեսն էր համարվում ճարտարապետ (չնայած գրեթե նույն դասերն ունեինք)։ Բայց այս տարի նաեւ 145 հոգի ընդունվել է այդ նույն միջավայրի դիզայն մասնագիտությամբ, և եւս 46 հոգի՝ Շենքերի և կառուցվածքների մոդլավորում, նախագծում և շինարարություն (անհասկանալի) մասնագիտությամբ։ Սա նշանակում է, որ ուղիղ 4 տարի հետո մեր ալմամատերը բաց է թողնելու շուրջ 420 որակավորված մասնագետ, ուղիղ տասն անգամ ավելի, քան սրանից մոտ 10-15 տարի առաջ։
Առանձին խոսակցություն է կրթական ծրագրի որակը, է՛լ ավելի առանձին ու կարեւորագույն խոսակցություն է դասախոսական կազմը։ Մեր ժամանակ դասավանդում էին ուշ խորհրդային շրջանի մոհիկանները, որոնց նախագծած շենքերը մենք հիմա կամաց-կամաց դասում ենք պահպանության ենթակա հուշարձանների շարքին (իհարկե եթե հասցնում ենք մինչեւ դրանց քանդումը)։ Բնականաբար կան արժանի դասախոսներ, որոնք դեռ դասավանդում են, կամ այնպիսիք որոնց ուսանողը կուզենայի ինքս էլ լինել, օրինակ՝ Միսակ Խոստիկյանի։ Բայց արդյո՞ք մենք ունենք այդ թվով մասնագետներ նման քանակի ուսանողների համար կրթական պրոցես ապահովելու համար։
Բայց այս վիճակն այնքան տխուր չէր լինի, եթե մի քանի շաբաթ առաջ, մասնավորապես՝ 25 հունիսի 2026 թվականին, չլիներ կառավարության որոշումը բարձրագույն կրթության մասնագիտությունների ու որակավորումների ցանկում նման կետ.
«Բնագավառ՝ Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն, ոլորտ՝ ճարտարապետություն և շինարարություն, մասնագիտություն՝ ճարտարապետություն, քաղաքային և տարածական պլանավորում»։
Բնականաբար, որպես քաղաքային պլանավորման եզրույթի հեղինակ ու շրջանառության մեջ դրած մարդ, պետք է ուրախ լինեի, որ այն արդեն կառավարության որոշմամբ է ֆիքսվում։ Բայց ինձ ավելի շատ հուզում են հետեւյալը հարցերը.
1. Ո՞ւր են իմ նշած երկու այլ մասնագիտությունները, որոնց համար 19 հոգի այս տարի մտել է ԲՈՒՀ-ական համակարգ։
2. Որտե՞ղ են վերականգնող-ճարտարապետները, որի համար հատուկ մագիստրական ծրագիր ստեղծվեց ողջ մասնագիտական համայնքի համատեղ ու մեծ ջանքերով, որն ի դեպ ենթադրում է առանձին արտոնագիր Հայաստանի ճարտարապտների պալատից։ Եվ որի առաջին շահառուն նշածս կառավարության որոշման հեղինակ մշակութային ժառանգության ոլորտի պետական լիազոր մարմին հանդիսացող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
3. Ինչպե՞ս են պատրաստվում «քաղաքային և տարածական պլանավորում» մասնագիտության մասնագետներ, երբ իմ սիրելի ամբիոնը որտեղ դասավանդել եմ 14 տարի, դեռ կոչվում է հնամենի «քաղաքաշինության»։
4. Ի՞նչ է մտածում Հայաստանի ճարտարապետների պալատի ղեկավարությունը, որն արտոնագրում է երեք խմբի մասնագետների՝ ճարտարապետների, տարածական (և քաղաքային) պլանավորման մասնագետների՝ ճարտարապետ-քաղաքաշինարարների, վերականգնող-ճարտարապետների։
5. Արդյո՞ք կա քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնում այն գիտակցումը, որ իրենք շինարարության պետական կոմիտե չեն։ Ու չնայած, ավելի քան 1.5 տասնամյակ կարծում եմ նման մարմնի առհասարակ մեզ պետք չէ, բայց եթե կա, ապա այն նախեւառաջ պատասխանատու է այս բարդ ԲՆԱԳԱՎԱՌԻ կառուցակարգերի զարգացման, կամ եթե չեն կարողանում, գոնե պահպանման համար»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
2803:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
274616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196115.07.2026, 21:35