Ոստիկանությունը հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած լուրը
621 Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 13:30 ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել. ««Ժամանակ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե ԱԺ ընտրությունների օրը ոստիկանությունն ահազանգեր է ստացել ԲՀԿ-ի կողմից կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, սակայն միջոցներ ձեռնարկելու փոխարեն զգուշացրել է ԲՀԿ-ի ղեկավարությանը, որ ավելի «աննկատ և քողարկված» աշխատեն: Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ վերքաղաքական կառույց է և գործում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով: Հրապարակման ուղղակի հերքումն է նաև ոստիկանության ծավալուն աշխատանքը ևʹ քարոզարշավի, ևʹ բուն քվեարկության օրը, որին ականատես են եղել մեր ողջ հասարակությունը, լրատվամիջոցները, դիտորդները: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ լուրեր տարածելու մարտավարությունից ու հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»: |
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
147Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
27625.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
37024.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
66724.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
30824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
33124.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
26324.04.2024, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
28823.04.2024, 16:18